Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարչապետի նստավայրը կլինի Բաղրամյան 26-ը. նրան կտրամադրվի ինքնաթիռ և ուղղաթիռ

21:10, երկուշաբթի, 29 հունվարի, 2018 թ.
Վարչապետի նստավայրը կլինի Բաղրամյան 26-ը. նրան կտրամադրվի ինքնաթիռ և ուղղաթիռ

ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ նախագահի ու վարչապետի սպասարկմանը վերաբերող ուշագրավ հատվածները՝ ստորև.

Հանրապետության նախագահի սպասարկումը

Հանրապետության նախագահին սպասարկման նպատակով տրամադրվում են`
     1) նստավայր Երևանում (հասցեն՝ Մաշտոցի 47. այս հասցեում այժմ տեղակայված է Կառավարության ընդունելությունների տունը).

2) ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 4-րդ մասնաշենք).

3) պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 1-ին մասնաշենք).

4) հատուկ նշանակության ավտոտրանսպորտ:

Հանրապետության նախագահի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:

Վարչապետի սպասարկումը

Վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են`

1) նստավայր Երևանում (հասցեն՝ Բաղրամյան 26).

2) ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք).

3) պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 3-րդ մասնաշենք).

4) հատուկ նշանակության ավտոտրանսպորտ.

5) հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ:

Վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:

11391 | 0
Facebook