Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քրդերը շարունակում են հրթիռակոծել թուրքական քաղաքները

11:25, շաբաթ, 27 հունվարի, 2018 թ.
Քրդերը շարունակում են հրթիռակոծել թուրքական քաղաքները

«Քրդական բանվորական կուսակցությունն» ու «Ժողովրդավարական միությունը» (PKK/PYD) շարունակում են հրթիռակոծել թուրքական քաղաքները: Այս անգամ հրթիռակոծման է ենթարկվել Թուրքիայի հարավում գտնվող Քըրըքհան քաղաքը: Այս մասին հայտնում է CNN Turk-ը:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ երկու հրթիռ է պայթել Յալանքոզ թաղամասում: Հրթիռներից մեկի բեկորները վնաս են հասցրել մերձակա տներին:

Դեպքի վայր ոստիկանություն է ժամանել, որը տեղի բնակչությանը կոչ է արել չլքել իրենց տները:

Ավելի վաղ քրդերը հայտնել էին թուրքական ինքնաթիռի խոցման մասին:

13556 | 0
Facebook