Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քրդերի տվյալներով՝ Աֆրինում իրենց հակառակորդների զոհերի թիվը հասել է 308-ի

20:38, ուրբաթ, 26 հունվարի, 2018 թ.
Քրդերի տվյալներով՝ Աֆրինում իրենց հակառակորդների զոհերի թիվը հասել է 308-ի

Հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (Syrian Democratic Forces-SDF) ընդդիմադիր զինված խմբավորումների դաշինքը տվյալներ է հրապարակել Աֆրինում Թուրքիայի ու նրա կողմից կռվող «Սիրիայի ազատ բանակ» (ՍԱԲ) կոչվող զինված խմբավորման կորուստների վերաբերյալ, հաղորդում է ermenihaber-ը:

Քրդական «ANF» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հրապարակված տվյալների մեջ նշվում է, որ թուրքական զինված ուժերի ու ՍԱԲ-ի մարդկային կորուստները միասին վերցրած կազմում են 308, ընդ որում դրանցից 3-ը թուրքական բանակի սպաներ են, իսկ մեկը ՍԱԲ-ի մաս կազմող խմբավորումներից մեկի ղեկավարն է:

Նույն SDF-ի տվյալներով 7-րդ օրը շարունակվող բախումների հետևանքով քրդական կողմի զոհերը հասնում են 43-ի, որոնցից 3-ը Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (ԺԻՋ-YPG) կանանց թևի (YPJ) անդամներ են:

Թուրքական ներխուժումից ի վեր Աֆրինի շրջանում սպանվել է 59 խաղաղ բնակիչ վիրավորվել՝ 134-ը:

3447 | 0
Facebook