ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման» մասին նոր նախագիծ, որով խստացվում է ծխախոտի վաճառքը, սահմանվում են ծխախոտ օգտագործելու սահմանափակումները, հասարակական չթույլատրված վայրերում ծխախոտ օգտագործելու տուգանքի չափը: Չսահմանված վայրում ծխելն առաջացնում է տուգանքի նշանակում` 250 հազար դրամի չափով: Եթե անձը նույն արարքը 3 ամսվա մեջ կատարել է երկրորդ անգամ, ապա կտուգանվի 500 հազար դրամով:
Հարցման նպատակն է պարզել՝ կո՞ղմ են արդյոք ՀՀ քաղաքացիները նախարարության ներկայացրած նոր օրինագծին:
Տեղեկացնում ենք, որ կարող եք քվեարկել միայն մեկ անգամ:
Քվեարկեք, որպեսզի տեսնեք արդյունքները: