Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Առաջին փոխվարչապետի պաշտոնն ստեղծվում է Կարեն Կարապետյանի սիրտը շահելու համար

17:20, հինգշաբթի, 25 հունվարի, 2018 թ.
Առաջին փոխվարչապետի պաշտոնն ստեղծվում է Կարեն Կարապետյանի սիրտը շահելու համար

Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստանի կառավարության կազմն ապրիլից հետո փոխվելու է: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նոր նախագծով սահմանվում է, որ կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից. նախագիծը բխում է սահմանադրական փոփոխություններից: Հաջորդ նախագիծը վերաբերում է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի փոփոխություններին, որով մասնավորապես, սահմանվում են, որ վարչապետը պետք է ունենա 4 ենթակա մարմին՝ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, Պետական պահպանության ծառայությունը, Պետական վերահսկողական ծառայությունը:

Վարչապետի իրավասությունները՝ ստորև.

Ինչպես արդեն ներկայացրել էինք, կառավարության կազմում սահմանված փոփոխություններից մեկն էլ վերաբերում է առաջին փոխվարչապետի, երկու փոխվարչապետների պաշտոնների ներդրմանը:

Նկատենք, որ առավել քննարկվում է հենց առաջին փոխվարչապետի պաշտոնի թեման: Նշվում է, որ այդ պաշտոնն ստեղծվում է Կարեն Կարապետյանի համար:

Նախագահի լիազորությունների ավարտից հետո, սպասվում է, որ Սերժ Սարգսյանը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, որը, կառավարման նոր մոդելի համաձայն, կդառնա երկրի առաջին դեմքը:

4833 | 8
Facebook