Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նոր ձևավորվելիք կառավարությունը կունենա առաջին փոխվարչապետ, երկու փոխվարչապետներ

14:25, հինգշաբթի, 25 հունվարի, 2018 թ.
Նոր ձևավորվելիք կառավարությունը կունենա առաջին փոխվարչապետ, երկու փոխվարչապետներ

Ապրիլին ձևավորվելիք նոր կառավարությունն ունենալու է վարչապետ, առաջին փոխվարչապետ, երկու փոխվարչապետներ և նախարարներ. այսօր Կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարարությունը հանրության քննարկմանն է հանձնել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որը փոփոխություններ է սահմանում կառավարության կազմում:

Նախարարությունների թվի կամ կազմի փոփոխություն չի լինի և դրանք կլինեն այնպես, ինչպես այժմ է՝ 18-ը:

Նոր կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

Այս օրինագիծը փետրվարի 8-ից հետո կներկայացվի կառավարության դատին, հետո՝ Ազգային ժողովի, որտեղ էլ հնարավոր է փոփոխություններ կատարվեն:

3615 | 0
Facebook