Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մեզ ուրիշի հողերը պետք չեն». Էրդողան

18:05, երկուշաբթի, 22 հունվարի, 2018 թ.
«Մեզ ուրիշի հողերը պետք չեն». Էրդողան

Թուրքական բանակը կհեռանա Սիրիայից այն ժամանակ, երբ Աֆրինի գործողության նպատակն իրագործվի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, փոխանցում է РИА Новости-ն:

Այդպես նա մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի այն հայտարարությունը, որ Անկարան պետք է «զսպվածություն ցուցաբերի» սիրիական տարածքում ռազմական գործողություններ իրականացնելիս:

«ԱՄՆ-ն ասում է, որ ժամկետները պետք է սահմանափակ լինեն: Իսկ ես հարցնում եմ՝ Աֆղանստանում, Իրաքում ձեր ժամկետներն ավարտվե՞լ են: Դուք դեռևս այնտեղ եք: Այն ժամանակ, երբ մեր աշխատանքը Սիրիայում ավարտվի, երբ մեր նպատակն իրագործվի, մենք կհեռանանք: Մեզ պետք չեն ուրիշի հողերը»,- ասել է Էրդողանը:

Ավելի վաղ սիրիացի քրդերը հայտնել էին Աֆրինում Թուրքիայի նպատակների մասին:

8950 | 0
Facebook