Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիացի քրդերն՝ Աֆրինում Թուրքիայի նպատակների մասին

12:25, երկուշաբթի, 22 հունվարի, 2018 թ.
Սիրիացի քրդերն՝ Աֆրինում Թուրքիայի նպատակների մասին

Թուրքիան ձգտում է Ալեքսանդրետի սանջակ (Ալեքսանդրետ քաղաքին հարող մարզի նախկին անվանումը, Օսմանյան կայսրության պատմական շրջանը) ստեղծել Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների անցկացման միջոցով: Այս մասին РИА Новости-ին ասել է քրդական ինքնապաշտպանության ստորաբաժանումների ներկայացուցիչ Նուրի Մահմուդը:

«Այժմ նրանք պատրաստվում են թուրքական բազաներ հիմնել, և դա կլինի ծրագիր՝ Ալեքսանդրետի սանջակի նմանությամբ»,- ասել է Մահմուդը:

Նրա խոսքով՝ թուրք զինվորականները տեղակայված են սիրիական Աազազ, Էլ Բաբ և Ջարաբլուս քաղաքներում: Թուրքիան 2016 և 2017թթ. այդ շրջաններում սիրիական ընդդիմության հետ ԴԱԻՇ ահաբեկչության դեմ գործողություններ է իրականացրել:

Նշենք, որ սիրիական կառավարությունը վճռականորեն քննդատում է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է:
     Ավելի վաղ Թուրքիան ներկայացրել էր Աֆրինի ուղղությամբ հասցրած ավիահարվածների հետևանքները:

5382 | 0
Facebook