Թուրքիայի բանակի գլխավոր շտաբը հայտարարել է Սիրիայի Աֆրին քաղաքում քրդական ձևավորումների 45 օբյեկտի ոչնչացման մասին:
Այդպիսով Թուրքիան ներկայացրել է այդ քաղաքի տարածքի ուղղությամբ վերջին օրերին թուրքական ռազմաօդային ուժերի հասցրած ավիահարվածների հետևանքները:
РИА Новости-ն՝ հղում անելով թուրքական գլխավոր շտաբին, հայտնում է, որ խոցված թիրախների շրջանում զենքի պահեստներ, կրակակետեր և ապաստարաններ կան:
Նշվում է, որ ավիահարվածների մասնակցել է 32 ռազմական ինքնաթիռ:
Նշենք, որ Անկարան «Ձիթենու ճյուղ» անվանումն ստացած լայնամասշտաբ ռազմական գործողություններ է իրականացնում Աֆրինում: Նպատակն «Ազգային ինքնապաշտպանության ուժերի» քուրդ զինյալներին և «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը ոչնչացնելն է: