Կեսգիշերին ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը դադարեցրել է աշխատանքը ֆինանսավորման բացակայության պատճառով, հայտնում է New York Times-ը:
Սենատում դեմոկրատները թույլ չեն տվել հանրապետականներին այդ առումով օրինագիծ ընդունել: Նշվում է, որ ներկա պահին Սենատը նոր օրինագծի մասին բանակցություններ է վարում:
Սպիտակ տունը երկրի կառավարության ֆինանսավորման հարցով դեմոկրատների քաղաքականությունը «անհաջողակների պահվածք» է անվանել:
«Դեմոկրատները քաղաքականությունը մեր ազգային անվտանգության շահերից, զինծառայողների ընտանքներից, խոցելի երեխաներից և բոլոր ամերիկացիների ծառայելու հնարավորությունից բարձր են դասել»,- ասել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը: