Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերժ Սարգսյանի եղբայրը նոր պաշտոն ստացավ

15:20, ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ.
Սերժ Սարգսյանի եղբայրը նոր պաշտոն ստացավ

Այսօր տեղի է ունեցել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը:

Հոգաբարձուների խորհուրդը քննարկել է և հաստատել հոգաբարձուների խորհրդի աշխատակարգը: Նշվում է, որ «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի վարիչ Լևոն Սարգսյանը խորհրդի անդամների քվեարկության արդյունքում միաձայն ընտրվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Տեղեկացնենք, որ Լևոն Սարգսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն է:

19426 | 2
Facebook