Դեռահասն, ով հարձակում է գործել Բուրյաթիի Ուրան-Էդեի դպրոցներից մեկը, հիվանդանոցում է. այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:
Հետաքննիչները պատմել են, որ նա վնասվածքով գտնվում է հիվանդանոցում. փորձել է ինքնասպանություն գործել:
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Բուրյաթիի Ուլան-Ուդե քաղաքի Բոր գյուղում տեղակայված թիվ 5 դպրոցում:
Բարձր դասարանի աշակերտներից մեկը «մոլոտովյան կոկտեյլ» կոչվող դյուրավառ հեղուկով ներխուժել է դպրոց և հրդեհել: Կան տուժածներ:
Հարուցվել է քրեական գործ՝ «Անչափահասների նկատմամբ երկու կամ ավելի անձանց սպանության փորձ կատարելու» հոդվածով: Դեպքի մանրամասները պարզելու համար անցկացվում է հետաքննություն: