Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀԿ-ն մինչև վաղը կպահի Արմեն Սարգսյանի թեկնածության շուրջ «ինտրիգը»

22:50, հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
ՀՀԿ-ն մինչև վաղը կպահի Արմեն Սարգսյանի թեկնածության շուրջ «ինտրիգը»

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, պահպանելով ինտրիգը, գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց, որ քննարկել են ՀՀ 4-րդ նախագահի իրենց թեկնածուի հարցը, որին առաջադրել է Սերժ Սարգսյանը: Նրա անունը կհրապարակվի վաղը: «Սենսացիոն որևէ բան չկա, նա այն թեկնածուն է, ում շատերն այս օրերին հավանական են համարել. ունի լուրջ ծառայություններ Հայաստանի առջև»,- ասել է Շարմազանովը:

Իսկ այս օրերին, որպես ՀՀ ապագա նախագահի ամենահավանական թեկնածու, քննարկվում է Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի անունը: Մինչ այդ շրջանառվում էր Էդվարդ Նալբանդյանի անունը:

4849 | 2
Facebook