Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չի ուզում բենզին, թող գազ օգտագործի. գազի ներկայիս գնով ժամանակին աշխատել ենք». վարչապետ

17:00, չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ.
«Չի ուզում բենզին, թող գազ օգտագործի. գազի ներկայիս գնով ժամանակին աշխատել ենք». վարչապետ

«Բենզինը թանկացել է 20 դրամով, այս պահին՝ 430 է, Վրաստանում գինն ավելի բարձր է, երբ տրանզիտով ենք բերում: Բենզին օգտագործողն ալտերնատիվ տարբերակ ունի՝ կարող է գազ օգտագործել, այսինքն՝ եթե հարմարավետ չէ, կարող է անցնել գազին: Այո, գազն էլ 25 դրամով է թանակցել՝ 190-220 դրամ է: Լավ չի, որ թանկացել է, բայց 190-220 դրամը նոր չէ, այս գներով ժամանակին (2015թ.) աշխատել ենք ու էժանացրել ենք այն ժամանակ, երբ հնարավորություն ենք ունեցել»,- վառելիքի թանկացման վերաբերյալ Աժ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն արձագանքեց. «Ի վերջո, ինչպե՞ս եք տեսնում խնդրի լուծումը. պետք է աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացում լինի, որը մինչև 2020-ը չի նախատեսվում»:

«Ձևակերպեցի արդեն: Որտեղ որ բեռ ա, իրան սուբսիդավորելու ենք: Գնաճը սարսափելի չէ»,- ասաց Կարապետյանը:

7911 | 4
Facebook