Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ աշակերտուհի է վիրավորվել Պերմի դպրոցի վրա հարձակման հետևանքով

14:00, երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ.
Հայ աշակերտուհի է վիրավորվել Պերմի դպրոցի վրա հարձակման հետևանքով

Պերմի թիվ127 դպրոցի աշակերտների վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավորում է ստացել նաև 4-րդ դասարանի աշակերտուհի, 2007 թվականին ծնված Մենուլա Աբրոյանն, այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն:

Նա, ինչպես նաև մյուս տուժածները, հիվանդանոցում են:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Պերմի դպրոցներից մեկում երկու տղամարդ հարձակում են գործել աշակերտների վրա: Նախնական տվյալներով, հարձակվողները ձերբակալվել են, իսկ շուրջ 12 վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց: Ընդհանուր առմամբ, տուժել է 15 հոգի, այդ թվում` ուսուցիչ:

8578 | 0
Facebook