Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարձակում Պերմի թիվ 127 դպրոցի վրա. տուժել է 15 դպրոցական

13:05, երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ.
Հարձակում Պերմի թիվ 127 դպրոցի վրա. տուժել է 15 դպրոցական

Պերմի դպրոցներից մեկում հարձակում է տեղի ունեցել աշակերտների վրա. հաղորդում է «Գազետա»-ն:

Միջադեպը, ըստ ԶԼՄ-ների, կատարվել է թիվ 127 դպրոցում, որը գտնվում է քաղաքի Մոտովիլիկյան թաղամասում:

Նախնական տվյալներով, դիմակավոր երկու տղամարդիկ հարձակվել են դպրոցականների վրա:

Հաղորդվում է, որ դանակահարությունն սկսվել է երկու պատանիների միջև ծեծկռտուքից հետո: Այս մասին մարզային վարչակազմին է հայտնել Հետաքննող հանձնախումբը: Ուսուցիչներն ու մյուս դպրոցականները փորձել են բաժանել կռվողներին:

Նախնական տվյալներով, հարձակվողները ձերբակալվել են, իսկ շուրջ 12 վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց: Ընդհանուր առմամբ, տուժել է 15 հոգի, այդ թվում` ուսուցիչ:

Հարձակում Պերմի թիվ 127 դպրոցի վրա. տուժել է 15 հոգի
8418 | 0
Facebook