Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանն սպառնացել է ռազմական գործողություններ սկսել Սիրիայում

23:15, շաբաթ, 13 հունվարի, 2018 թ.
Էրդողանն սպառնացել է ռազմական գործողություններ սկսել Սիրիայում

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը կարող է մեկ շաբաթվա ընթացքում գործողություններ սկսել սիրիական քրդերի տարածքում՝ Մանբիջի և Աֆրինի շրջաններում, հայտնում է NTV-ն:

«Մանբիջում, եթե մեզ տված խոստումները չկատարվեն, կտեսնեն՝ ինչ կանենք»,- ասել է Էրդողանը:

Նշվում է, որ Անկարան անդադար քննադատում է Վաշինգթոնին՝ սիրիական քրդերին ցուցաբերած ռազմական աջակցության համար, որոնց Թուրքիան ահաբեկչական կազմակերպություն է համարում:

Ավելի վաղ Անկարան խոստացել էր Մոսկվայի հետ համաձայնեցնել սիրիական քրդերի դեմ հնարավոր գործողությունները:

7565 | 0
Facebook