Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանում դիմակավորված անձինք թալանել են հայաստանցի գործարարին

14:40, շաբաթ, 13 հունվարի, 2018 թ.
Վրաստանում դիմակավորված անձինք թալանել են հայաստանցի գործարարին

Վրաստանի արևմտյան հատվածում գտնվող Օզուրգեթի քաղաքում անհայտ անձինք հարձակում են գործել գործարարի վրա և թալանել նրան, հաղորդում է «Рустави 2»-ը:

Տուժածը ՀՀ քաղաքացի, 31-ամյա Արթուր Սուքիասյանն է: Գուրիայի մարզում նա մի քանի խանութ ունի:

Սուքիասյանի վրա հարձակում են գործել այսօր առավոտյան իր տան մուտքի մոտ: Դիմակավորված 2 տղամարդ բութ առարկայով հարվածել են նրա գլխին, ապա նրա մոտից 30 հազար լարի վերցրել (մոտ 11,7 հազար դոլար):

Գործարարը պատրաստվում էր մեկնել Թբիլիսիի Լիլո շուկա իր խանութի համար ապրանք գնելու նպատակով, հենց այդ պատճառով նրա մոտ խոշոր գումար է եղել:

Այժմ գործարարը հիվանդանոցում է: Բժիշկների խոսքով՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ենթադրյալ հանցագործները դեռևս ազատության մեջ են:

11805 | 0
Facebook