Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տրանսպորտի նախարարը Տիգրան Մուկուչյանի շկոլան է անցել». աջ ղեկով մեքենաների վարորդներ

15:35, ուրբաթ, 12 հունվարի, 2018 թ.
«Տրանսպորտի նախարարը Տիգրան Մուկուչյանի շկոլան է անցել». աջ ղեկով մեքենաների վարորդներ

Ինչպես արդեն հայտնել էինք, Կառավարությունն ընդունել է խնդրահարույց ու ամենաշատը քննարկված՝ «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» նախագիծը:

Հիշեցնենք՝ առաջարկվում է 2018-ի ապրիլի 1-ից արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու գրանցումը:

Աջ ղեկով մեքենաների վարորդներն այսօր կրկին հավաքվել են Կառավարության շենքի մոտ: «Տրանսպորտի ու կապի նախարարի երեկվա զեկույցն ու կառավարության կողմից նախագծի ընդունումն անակնկալ էր բոլորիս համար, քանի որ, եթե կառույցի կողմից լսում ենք՝ պատրաստ ենք ձեզ հետ նստել, բանակցել ու ձեր առաջարկները լսել, իսկ հաջորդ օրը սենց բան է լինում, նորմալ չէ: Սա ֆիքսում ենք ու հասկանում, որ պայմանավորվածության խախտում է եղել նախարարի կողմից»: Անդրադառնալով նախարարի ներկայացրած վիճակագրությանն՝ աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարների մասին, հավաքվածները նշեցին. «Վահան Մարտիրոսյանն անցել է Տիգրան Մուկուչյանի շկոլան՝ ներկայացրած ոչ մի բան իրականությանը չի համապատասխանում»:

4136 | 0
Facebook