Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմեն Բիլյանի ինքնազգացողությունը դատարանի դահլիճում վատացել է

13:05, չորեքշաբթի, 10 հունվարի, 2018 թ.
Արմեն Բիլյանի ինքնազգացողությունը դատարանի դահլիճում վատացել է

«Սասնա ծռեր» 3-ի գործով դատական նիստի ժամանակ Արմեն Բիլյանի ինքնազգացողությունը դատարանի դահլիճում վատացել է. շտապօգնություն են կանչել և ընդմիջել նիստը:

Մոտ քսան օր հացադուլի մեջ գտնվող Արմեն Բիլյանը պահանջում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից իրեն տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ և պատշաճ բուժօգնություն ցուցաբերել։

Դեկտեմբերի 21-ից հացադուլի մեջ գտնվող Սմբատ Բարսեղյանը ևս շարունակում է հացադուլը՝ նույն պահանջով:

Տեսանյութն՝ «Առաջին լրատվական»-ի

«Հանուն Հայաստանի փրկության ճակատի» անդամները շարժվում են դեպի քրեակատարողական վարչություն՝ հարցն այնտեղ ևս բարձրացնելու համար:

Ի նշան բողոքի՝ «Հանուն Հայաստանի փրկության ճակատի» անդամները ՔԿՀ վարչության մոտ են

4120 | 0
Facebook