Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրասնոդարում զինված տղամարդը 2 հայի է սպանել

15:30, երկուշաբթի, 08 հունվարի, 2018 թ.
Կրասնոդարում զինված տղամարդը 2 հայի է սպանել

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Լադոժսկայա բնակավայրում «Օգոնյոկ» սրճարանում ինքնաձիգով զինված տղամարդը հրաձգություն է կազմակերպել, որի հետևանքով տեղի հայկական համայնքի 2 ներկայացուցիչ է սպանվել՝ Ռոման Սիրակոսյանն ու Արտյոմ Միրզոյանը, ինչպես նաև գնչուական համայնքի ներկայացուցիչ Նիկոլայ Կուզմենկոն, հաղորդում է rusarminfo-ն:

3 տղամարդու սպանության համար կասկածյալը տաք հետքերով ձերբակալվել է: Վերջինը կազակ ատաման 33-ամյա Ալեքսանդր Սիտավիչուսն է:

Դեպքից հետո բնակավայրում իրավիճակը սրվել է: Ուստ Լաբինսկի շրջանի ղեկավար Նիկոլայ Արտյուշչենկոն հանդիպել է հայկական և գնչուական համայնքների ներկայացուցիչների հետ և քննարկել միջէթնիկական ատելության կանխմանն ուղղված միջոցները:

Սիտավիչուսն այժմ քննչական մեկուսարանում է գտնվում: Դեպքի պատճառները պարզելու համար հետաքննություն է ընթանում:

10360 | 0
Facebook