Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավտովթար Երևանի Աբովյան–Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում. կա 1 զոհ, 1 վիրավոր

09:50, երկուշաբթի, 08 հունվարի, 2018 թ.
Ավտովթար Երևանի Աբովյան–Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 8-ին՝ ժամը 04:13-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Toyota Corolla» մակնիշի (վարորդ՝ Ա. Դ.) և «BMW X6» մակնիշի (վարորդ՝ Ս. Մ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Ա. Դ-ը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ, որտեղ մահացել է:

Փրկարարները «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 1984 թ. ծնված Խ. Գ-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են «BMW X6» մակնիշի ավտոմեքենան:

Ըստ Shamshyan.com–ի՝ մահացած Ա. Դ-ն ու վիրավոր Խ. Գ-ն Ճանապարհային ոստիկանության սպայական գումարտակի ծառայողներ էին ու վթարի ժամանակ ծառայության մեջ են եղել։

13657 | 0
Facebook