Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ստեղծված ճգնաժամը կարող ենք հաղթահարել միայն ընդվզման միջոցով». «Երկիր ծիրանին» համազգային պայքարի կոչ է անում

16:05, ուրբաթ, 29 դեկտեմբերի, 2017 թ.
«Ստեղծված ճգնաժամը կարող ենք հաղթահարել միայն ընդվզման միջոցով». «Երկիր ծիրանին» համազգային պայքարի կոչ է անում

«Ընդվզիր, մերժիր սատանայի բանաձևը». ահա այս կարգախոսն է ընտրել «Երկիր ծիրանին»՝ առաջիկա պայքարի համար. «Այս կարգախոսը մենք կիրառելու ենք այսօրվանից սկսած, իսկ «Դժոխքի երաժշտությունը Հայաստանում» խորագիրը դա այն գնահատականն է, որն այսօր իրողություն է Հայաստանում: 1 մլն բնակչության աղքատությունը խոսում է այն մասին, որ այդ ընտանիքներում իրոք ողբերգություն է: Մենք ցանկանում ենք հաղթահարել այս ճգնաժամը, իսկ դա կարող է տեղի ունենալ միայն և միայն ընդվզման միջոցով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով` 2017 թվականը ավտորիտար համակարգի լճացման գագաթնակետն էր. «Որևէ դրական փոփոխություն չենք արձանագրել, այլ միայն վատթարացու՝ բոլոր բնագավառներում։ Իսկ ամենավատթարագույնն այն է, որ այլևս գոյություն չունի ընտրությունների միջոցով մեր երկրում փոփոխություններ իրականացնելու հնարավորություն»։

Հունվարի երկրորդ կեսից ընդդիմադիր այս ուժը լինելու է հրապարակներում, փողոցներում և մարդկանց բաժանելու էընդվզման կոչով թռուցիկներ:

3547 | 0
Facebook