Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչո՞ւ եք ուզում բնակարան նվիրել Ռաիսա Մկրտչյանին, երբ երկրում 1 միլիոն աղքատ մարդ կա»․ «Երկիր ծիրանի»

13:35, երեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2017 թ.
«Ինչո՞ւ եք ուզում բնակարան նվիրել Ռաիսա Մկրտչյանին, երբ երկրում 1 միլիոն աղքատ մարդ կա»․ «Երկիր ծիրանի»

«Ռուբեն Մաթևոսյանին բնակարան նվիրելու ժամանակ նույնպես ներկայացվել էր մի սրտաճմլիկ պատմություն, թե նա բազմամարդ տանիքի տակ չի կարողանում ստեղծագործել: Սակայն հետագայում մենք կատարեցինք ուսումնասիրություն. այցելեցինք այդ բանկարան, որը նվիրաբերվել էր նրան և մեզ հաջողվեց պարզել, որ նա ընդհանրապես բնակարանի կարիք չունի և իր ստացած բնակարանը նվիրել է իր դստերը: Նույն պատկերն է նաև Ռաիսա Մկրտչյանի պարագայում, ով բնակվում է Երևանի Արաբկիր-Գյուլբենկյան փողոց 39 շենք, բն. 24 հասցեում, որտեղ գրանցված է 4 անձ: Երևանում շատ ընտանիքներ կան, որտեղ չորս հոգով են բնակվում, իսկ նրա՞նց ինչու բնակարան չի տրամադրվում: Թե՞ գտնվել է ամենահեշտ տարբերակը` մեր քաղաքային բյուջեի հաշվին զավակներին բնակարաններով ապահովելու ճանապարհը»,- այսօր քաղաքապետարանում ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին բնակարան նվիրելու հարցի քննարկման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը:

Սոնա Աղեկյանն էլ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է բնակարան ստանում ժողովրդական արտիստը, եթե երկրում 1 միլիոն աղքատ մարդ կա:

Մարինա Խաչատրյանը հորդորեց բնակարաններ նվիրել զոհված զինծառայողների ընտանիքներին, որոնք դրա կարիքն իսկապես ունեն:

Այնուամենայնիվ, Երևանի ավագանին Ռաիսա Մկրտչյանին բնակարան նվիրելու հարցն ընդունեց 58 կողմ և 3 դեմ ձայնով:

10444 | 5
Facebook