Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գետնանցումի մեջ մխրճված ավտոբուսի վարորդը ներկայացրել է դեպքի մանրամասները

21:10, երկուշաբթի, 25 դեկտեմբերի, 2017 թ.
Գետնանցումի մեջ մխրճված ավտոբուսի վարորդը ներկայացրել է դեպքի մանրամասները

Մոսկվայի արևմտյան հատվածում գետնանցումի մեջ մխրճված ավտոբուսի վարորդը պատմել է, որ ավտոմեքենան կտրուկ սկսել է ինքնուրույն ընթանալ: Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն:

Վարորդի խոսքով՝ ինքը փորձել է կանգ առնել, սակայն արգելակները չեն աշխատել:

Ուղևորներից մեկը РИА Новости-ին հայտնել է, որ ավտոբուսը պետք է 15:00-ին մեկներ «Սլավյանսկի բուլվար» մետրոյի կայարանից:
     «Մենք գնացինք ավտոբուսի վերջնամասը և նստեցինք: Եվ մի երկու րոպե անց շարժիչը հանկարծ սկսեց աշխատել, ավտոբուսն արագ շարժվեց դեպի մայթ և մխրճվեց գետնանցումի մեջ: Այն կանգնած էր և հանկարծ անսպասելիորեն շարժվեց», - պատմել է նա:

Հիշեցնենք, որ միջադեպի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել է 11 մարդ: Պարզվել է նաև զոհերի ու վիրավորների ինքնությունը: Զոհերի թվում է 12-ամյա աղջիկ, 2 կին՝ 38 և 53 տարեկան և 1 տղամարդ՝ 27 տարեկան, բոլորը՝ Մոսկվայի մարզի բնակիչներ: 11 վիրավորներից 9-ը տեղափոխվել է հիվանդանոց:

15178 | 1
Facebook