Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

«Վիվարոբեթ»-ն արգելափակում և չեղյալ է համարում քաղաքացիների շահած գումարը

12:40, երկուշաբթի, 25 դեկտեմբերի, 2017 թ.
«Վիվարոբեթ»-ն արգելափակում և չեղյալ է համարում քաղաքացիների շահած գումարը

Վերջին օրերին օգտատերերն անդադար ահազանգում են «Վիվարոբեթ»-ի կամայականությունների մասին և տեղեկացնում, որ ընկերությունն առանց հիմնավորումների արգելափակում է իրենց հաշիվները, չեղյալ է հայտարարում խաղադրույքների հաղթական ելքը: Ասում են՝ բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր իրենց հաշիվներին ունեն գումար, անկախ այն հանգամանքից՝ այդ հաշիվը բացվել է նոր, թե շուտ, փոքրիկ հաղթանակի դեպքում անգամ «Վիվարոբեթ»-ն արգելափակում է հաշիվը և պատասխանում, որ ստուգում է խաղադրույքների պատմությունը: Ասում են նաև, որ գրեթե բոլոր դեպքերում, եթե օգտատերը կատարել է խաղադրույք և գրանցել շահում, «Վիվարոբեթ»-ը տվյալ հաշիվը արգելափակելուց հետո այն ակտիվացնում է ամիսներ անց և վերադարձնում միայն կատարված խաղադրույքն՝ առանց շահումի:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
15414 | 0
Facebook