Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գվատեմալան ևս իր դեսպանատունը կտեղափոխի Երուսաղեմ

11:05, երկուշաբթի, 25 դեկտեմբերի, 2017 թ.
Գվատեմալան ևս իր դեսպանատունը կտեղափոխի Երուսաղեմ

Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսը հայտարարել է Իսրայելում իր երկրի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշման մասին՝ հետևելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրինակին:

«Կիրակի օրը ես խոսել եմ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Կարևոր թեմաներից մեկն է եղել Գվատեմալայի դեսպանատան տեղափոխումը: Հայտնում եմ, որ ես ցուցումներ եմ տվել արտաքին գործերին նախարարին, որպեսզի համապատասխան գործողություններ սկսվեն»,- Facebook-ի իր էջում գրել է Մորալեսը:

Նշենք, որ անցած շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը Երուսաղեմի կարգավիճակի հարցով ԱՄՆ-ի որոշումը դատապարտող բանաձև էր ընդունել, որի օգտին էր քվեարկել 128 երկիր, 9-ը՝ դեմ, ևս 35-ը՝ ձեռնպահ:

8298 | 0
Facebook