Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Apple-ին iPhone-ների գաղտնի դանդաղեցման համար դատի են տվել

14:05, ուրբաթ, 22 դեկտեմբերի, 2017 թ.
Apple-ին iPhone-ների գաղտնի դանդաղեցման համար դատի են տվել

Լոս Անջելեսի բնակիչը դատի է տվել Apple ընկերությանն այն բանից հետո, երբ ընկերությունը խոստովանել է, որ առանց օգտատերերի համաձայնության դանդաղեցրել է հին iPhone-ների աշխատանքը:

Հայցվորը փոխհատուցում և նման պրակտիկայի դադարեցում է պահանջում, գրում է 9to5mac-ը:

iPhone 7-ի օգտատեր Շտեֆան Բոգդանովիչի կարծիքով՝ հին սմարթֆոնների արտադրությունը նվազում է կորպորացիայի եկամուտի աճի և նոր մոդելների վաճառքի աճի համար:

Նրանից բացի՝ Apple-ի դեմ նմանատիպ բողոքներով դատական հայց է ներկայացրել Չիկագոյի 5 բնակիչ:

13958 | 0
Facebook