Եգիպտոսի նախագահ է ընտրվել ''Մուսուլման եղբայրներ'' իսլամիստական շարժման թեկնածու Մուհամեդ Մուրսին: Նա հավաքել է 51,73 տոկոս ձայն և մի քանի տոկոսով է առավելության հասել մրցակցի՝ նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիքի նկատմամբ, ում օգտին քվեարկել է ընտրողների 48,27 տոկոսը:
60-ամյա Մուրսին մասնագիտությամբ ինժեներ է: ''Մուսուլման եղբայրներ'' իսլամիստական շարժման մեջ ընդգրկվել է 1970թ.: 2000-2005թթ. հանդիսացել է խորհրդարանի անկախ պատգամավոր: Հոսնի Մուբարաքի ղեկավարման տարիներին որոշ ժամանակ եղել է բանտում: Նախընտրական ծրագրում Մուսին առաջ էր բերել տնտեսության զարգացմանն ուղղված ռազմավարական կետեր: