Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ամենաարժեքավոր ձեռքբերումներից մեկը տանիքի նորոգման գործընթացն էր». Վանաձորի թատրոնն ամփոփում է տարին

14:05, հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2017 թ.
«Ամենաարժեքավոր ձեռքբերումներից մեկը տանիքի նորոգման գործընթացն էր». Վանաձորի թատրոնն ամփոփում է տարին

«Տարին արդյունավետության տեսակետից բարեհաջող էր: Այդ մասին են փաստում Աբելյանական օրերը, որոնց շրջանակներում վանաձորյան հանդիսատեսի դատին ներկայացվեցին անվանի հեղինակների և բեմադրիչների հոբելյանական ներկայացումներ: Թատրոնը մեկնել է հյուրախաղերի և վերադարձել հաջողություններով: Այս տարվա ամենաարժեքավոր ձեռքբերումներից մեկը տանիքի նորոգման գործընթացն էր»,- ամփոփելով 2017-ը` նշեց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանը:

Թատրոնը պատրաստել է ամանորյա ներկայացում. «Ձյունե թագուհին», որը բեմում կլինի մինչև դեկտեմբերի 30-ը: Թատրոնի տնօրենի խոսքով` անապահով խավի ընտանիքների երեխաները ներկայացումների անվճար տոմսեր կստանան:

«Ամենաարժեքավոր ձեռքբերումներից մեկը տանիքի նորոգման գործընթացն էր». Վանաձորի թատրոնն ամփոփում է տարին
«Ամենաարժեքավոր ձեռքբերումներից մեկը տանիքի նորոգման գործընթացն էր». Վանաձորի թատրոնն ամփոփում է տարին
7657 | 0
Facebook