Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նապոլեոն Ազիզյանն oրենքի նախագծի քվեարկությանը չի մասնակցել, բայց նրա ձայնը որպես կողմ է հաշվվել»․ Վահե Էնֆիաջյան

13:15, չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2017 թ.
«Նապոլեոն Ազիզյանն oրենքի նախագծի քվեարկությանը չի մասնակցել, բայց նրա ձայնը որպես կողմ է հաշվվել»․ Վահե Էնֆիաջյան

«Այն, ինչ րոպեներ առաջ տեղի ունեցավ ԱԺ-ում, մեզ համար անընդունելի է և խորհրդարանական պետության համար նման գործելաոճն անընդունելի է: «Ծառուկյան» խմբակցության անդամ Նապոլեոն Ազիզյանը չի մասնակցել «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկությանը և կողմ քվեարկությունը եղել է տեխնիկական խնդիր»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Նա ընթերցեց ԱԺ նախագահին Նապոլեոն Ազիզյանի ներկայացրած դիմումը, որում նշված է, որ նա օրենքի նախագծի քվեարկությանը չի մասնակցել ինչպես և խմբակցության բոլոր անդամները, քանի որ խմբակցության կողմից քվեարկությանը չմասնակցելու որոշում է եղել: Ազիզյանը տեղից բացականչել է, որ չի մասնակցել, մոտեցել է քարտուղարությանը և մոտեցումները ներկայացրել, որ այս կոճակը սեղմվել է, եղել է տեխնիկական հարց»,-ասաց Էնֆիաջյանը:

Արձագանքելով Էնֆիաջյանի հայտարարությանը` ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ ինքը «պարզ և բացահայտ» բոլորի ներկայությամբ հայտարարեց, որ Ազիզյանը չի արտահայտել այդ պահին իր կարծիքը, որ չի քվեարկել կամ դեմ է քվեարկել, այնինչ Մախմուդյանը ներկայացրել է, որ չի աշխատել կոճակը և կողմ է: «Մենք պետք է շարժվենք օրենքով և այն, ինչ իրականացվել է, իրականացվել է օրենքի համաձայն»,- եզրափակեց նա:

ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ լրագրողներին հորդորեց սպասել իրադարձությունների զարգացմանը: Նա չպատասխանեց հարցին` եթե Նապոլեոն Ազիզյանը չի մասնակցել, ապա ինչու են նրա ձայնը որպես կողմ հաշվել:

Հեշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագծերի փաթեթի քվերակության ժամանակ իրարանցում սկսվեց: «Ելք»-ի պատգամավորները հայտարարեցին, որ օրենքն ընդունվել է ակնհայտ կեղծիքով և անօրինաբար:

4502 | 3
Facebook