Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյաննն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արտակ Շաբոյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համապատասխան կառույցների միջև տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում համագործակցության և փորձի փոխանակման հետ կապված հարցեր: