Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բենզալցակայանում հրազենային վնասվածք ստացածը 20–ամյա երիտասարդ է. պարզվել է կրակողի ինքնությունը

12:25, շաբաթ, 16 դեկտեմբերի, 2017 թ.
Բենզալցակայանում հրազենային վնասվածք ստացածը 20–ամյա երիտասարդ է. պարզվել է կրակողի ինքնությունը

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 19:40-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ շտապ օգնության խումբը «ոտքի թաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1997 թ. ծնված Լ. Գ.-ին: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է Երևանի Արմենակյան փողոցում գործող բենզալցակայաններից մեկի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
     Ոստիկանության ծառողների ձեռնարկած լայնածավալ միջոցառումների արդյունքում ճշտվել է Լ. Գ.-ին նշված վնասվածքը պատճառողի ինքնությունը:
     Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
     Նշանակվել է ԴԲՓ:
     Կատարվում է նախաքննություն:

14158 | 0
Facebook