Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չեմ կարծում՝ որևէ նորմալ, ադեկվատ, հայրենասեր մարդ կարողանա անկարգություն հրահրել». Գրիգորյանը՝ Սեֆիլյանի մասին

16:35, ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
«Չեմ կարծում՝ որևէ նորմալ, ադեկվատ, հայրենասեր մարդ կարողանա անկարգություն հրահրել». Գրիգորյանը՝ Սեֆիլյանի մասին

«Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» դատական նիստում այսօր հարցաքննվեց մեղադրյալ Գալուստ Գրիգորյանը:

Պաշտպանական կողմը մի շարք հարցեր ուղղեց նրան` փորձելով պարզել՝ ճանաչե՞լ է Գևրոգ Սաֆարյանին, Ժիրայր Սեֆիլյանին և այս գործով մյուս ամբաստանյալներին:

Նա կրկին անգամ նշեց, որ Գ. Սաֆարյանին ճանաչել է դատարանում, Ժիրայր Սեֆիլյանի մասին շատ է լսել համացանցից, հեռուստատեսությունից, բայց անձամբ չի ճանաչել, իսկ մյուսներին ընդհանրապես չի ճանաչել: «Սեֆիլյանի անունը լսել էի, ինձ համար այն ասոցացվում է որպես Արցախյան հերոս»,- ասաց Գալուստ Գրիգորյանը` նշելով, որ ինքը վերջինին բացառապես հանդիպել է դատական այս նիստերի ընթացքում:

Պաշտպանական կողմի հաջորդ հարցին` թե զանգվածային անկարգություններ կազմակերպելու մասին ինֆորմացիա ունեցե՞լ է, պատասխանեց, որ տեղյակ չի եղել, չի լսել:

Հարցին` որևէ կերպ նմանատիպ թեմաներ Սեֆիլյանի հետ քննարկվե՞լ են, մեղադրյալը բորբոքվեց. «Անընդհատ ասում եք զանգվածային անկարգություն. ես չեմ կարծում՝ որևէ նորմալ մարդ, ադեկվատ, հայրենասեր մարդ կարողանա անկարգություն հրահրել: Մեկը` ես, ոչ անկարգություն եմ արել, ոչ էլ անկարգություն հրահրել, կարող եք արձանագրել»:

Հիշեցնենք՝ Գալուստ Գրիգորյանը մեղադրվում է, որ Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված և զինված-կազմակերպված խմբի կազմում ապօրինի պահել և ձեռք է բերել հրազեն, ռազմամթերք՝ նպատակ ունենալով պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ:

4093 | 0
Facebook