Եվոմիությանն անդամ երկրների ղեկավարներն ու կառավարությունները համաձայնել են ևս կես տարով երկարաձգել Ռուսաստանի հանդեպ սահմանված տնտեսական պատժամիջոցները: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Թուսկը:
Հիշեցնենք, որ ՌԴ հանդեպ տնտեսական պատժամիջոցները սահմանվել են Ղրիմ թերակղզին՝ Ռուսաստանին միացման և Դոնբասի անջատականներին աջակցելու համար: Եթե Ռուսաստանն իրականացնի Մինսկի համաձայնագրի բոլոր կետերն, ապա սահմանված պատժամիջոցները չեղյալ կհայտաարավեն: