Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարող եք լափել կարտոֆիլն ու որոճալ». «Երկիր ծիրանին» կարտոֆիլի վրա հանրապետականների դեմքերն է փակցրել

18:25, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
«Կարող եք լափել կարտոֆիլն ու որոճալ». «Երկիր ծիրանին» կարտոֆիլի վրա հանրապետականների դեմքերն է փակցրել

«Երկիր ծիրանի» կուսակցության կանանց խորհուրդն այս պահին ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակի առաջ բողոքի ակցիա է անցկացնում, որի ժամանակ կուսակցության անդամները արկղով կարտոֆիլ բերեցին, որոնց վրա փայտիկների միջոցով փակցրել էին հանրապետական գործիչների նկարները:

«1915-ին Օսմանյան Թուրքիան էր ստիպում հայ մարդուն արտագաղթել ու լքել հայրենիքն, այժմ՝ երկրի իշխանությունները»,- հնչեցրին կուսակցության կանայք:

«Սահմաններ կան, որոնք հանդուրժել չենք կարող: Պետք է դուրս գանք համահայկական ընդվզման՝ խուլիգանների այս խմբից ազատվելու համար: Քանի էս տականքները կան, լավ չի լինելու: Հիմա իրենց բանտ գնալու ժամանակ է»,- հավելեցին հավաքվածները:

Հիշեցնենք, որ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ) հայտարարել էր, որ թանկացումն աղքատների վրա չի ազդում, աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց։

Գործընկերոջը չէր զիջել նաև նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Վերջինը մասնավորապես ասել էր. «Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը միևնույն է գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել»:

Տեսանյութն՝ «Առաջին լրատվական»-ի
9425 | 1
Facebook