Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բա հանուն ձեր գյուղապետի կամ թաղային հեղինակության՝ ՀՀԿ-ին եք ընտրել, ի՞նչ եք ուզում». Մարուքյանը՝ Հակոբ Հակոբյանի ու Խոսրով Հարությունյանի հայտարարությունների մասին

12:10, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
«Բա հանուն ձեր գյուղապետի կամ թաղային հեղինակության՝ ՀՀԿ-ին եք ընտրել, ի՞նչ եք ուզում». Մարուքյանը՝ Հակոբ Հակոբյանի ու Խոսրով Հարությունյանի հայտարարությունների մասին

ԱԺ ճեպազրույցների ժամին արձագանքելով ՀՀԿ-ականներ Հակոբ Հակոբյանի ու Խոսրով Հարությունյանի աղմկահարույց հայտարարություններին, ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ նրանք այն պատգամավորներն են, որոնց ընտրել են ՀՀ քաղաքացիները՝ ՀՀԿ-ին ձայն տալով: «Գնալ, ընտրել, հետո նեղվել, որ այսպիսի հայտարարություն են անում... Ամեն մարզում ձեր մարզի հեղինակությանը, թաղի Չիժին գնալով, ընտրելով՝ այդ ձայնը եկել, հասել է Խոսրով Հարությունյանին ու այդ ձայնի հաշվին նա դարձել է պատգամավոր»,- ասաց Մարուքյանը: «Ամեն գյուղից որ մեզ դիմում են, մենք հանում ենք այդ գյուղի տվյալները. 60-70-80 տոկոս ձայն են տվել ՀՀԿ-ին: Փող են բաժանել, բան, գնացել, ընտրել են ու հիմա բողոքում են, որ ՀՀԿ-ականները հանք են բացում, անտառ կտրում, գետը փակում... բա քարոզարշավի ժամանակ, որ ասում էինք՝ ի՞նչ էիք մտածում, բա հանուն ձեր գյուղապետի ՀՀԿ-ին եք ընտել, ի՞նչ եք ուզում»:

Հիշեցնենք, որ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ) հայտարարել էր, որ թանկացումն աղքատների վրա չի ազդում, աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց։

Գործընկերոջը չէր զիջել նաև նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Վերջինը մասնավորապես ասել էր. «Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը միևնույն է գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել»:

8208 | 2
Facebook