Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաակաշվիլիին դատարան են տեղափոխել՝ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու համար

11:45, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Սաակաշվիլիին դատարան են տեղափոխել՝ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու համար

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին այսօր տեղափոխել են Կիևի Պեչերսկի դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու համար:
     Սաակաշվիլին ձերբակալվել էր դեկտեմբերի 5-ին, բայց համակիրները փախցրել էին նրան իրավապահների ձեռքից, ինչից հետո շարժվել էին քաղաքի կենտրոն՝ պահանջելով նախագահ Պորոշենկոյի իմպիչմենթը: Հաջորդ օրն իրավապահներն այցելել էին Սաակաշվիլիի վրանային քաղաք, որտեղ սակայն, դիմադրության էին հանդիպել:

Սաակաշվիլիին երկրորդ անգամ ձերբակալել հաջողվել է ուրբաթ երեկոյան:
     Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մտադիր է նրա նկատմամբ տնային կալանք սահմանելու մասին միջնորդություն ներկայացնել: Ինքը՝ Սաակաշվիլին, ձերբակալությունից հետո մեկուսարանում հացադուլ է հայտարարել:

5329 | 0
Facebook