Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքում հայտնել են ԴԱԻՇ-ի դեմ լիարժեք հաղթանակի մասին

16:20, շաբաթ, 09 դեկտեմբերի, 2017 թ.
Իրաքում հայտնել են ԴԱԻՇ-ի դեմ լիարժեք հաղթանակի մասին

Իրաքի կառավարական զորքերը լիարժեք վերահսկողություն են հաստատել Իրաքի և Սիրիայի սահմանին՝ այդտեղից դուրս մղելով ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը, հաղորդում է Al Mayadeen-ը:

Նոյեմբերի վերջին Իրաքի զինված ուժերը հայտարարել էին Անբար, Սալա էդ Դին և Նայնավա մարզերի ազատագրման մասին, որտեղ դեռևս կարող են գրոհայիններ լինել:

Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել էր, որ այդ փուլի ավարտից հետո հանրապետությունը վերջնականապես կմաքրվի ահաբեկիչներից:

Հիշեցնենք, որ ԴԱԻՇ-ը մասշտաբային բռնազավթում էր սկսել Իրաքում 2014թ. ամռանը: Այս տարվա հունիսին նրանք գրավել էին Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Մոսուլը, որն այս տարի հուլիսին մաքրվեց ահաբեկիչներից, իսկ նոյեմբերին գրոհայինները դուրս մղվեցին իրենց վերջին խոշոր հենակետից:

5229 | 0
Facebook