Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաակաշվիլին անժամկետ հացադուլ է հայտարարել

10:50, շաբաթ, 09 դեկտեմբերի, 2017 թ.
Սաակաշվիլին անժամկետ հացադուլ է հայտարարել

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ, «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին որոշել է հացադուլ սկսել: Այս մասին, ինչպես հաղորդում է УНИАН-ը, ասել է նրա փաստաբան Ռուսլան Չերնոլուցկին:

«Սաակաշվիլին հայտարարում է անժամկետ հացադուլի մասին: Նաև նա դիմադրություն կցուցաբերի ստիպողաբար կերակրման ցանկացած փորձի: Եթե դատարանը որպես խափանման միջոց ընտրի 60 օր կալանավորումը, ապա Սաակաշվիլին կշարունակի «առավել կոշտ» հացադուլը»,- ասել է փաստաբանը:

Սաակաշվիլին նաև քննչական մեկուսարանից դիմել է իր աջակիցներին՝ կոչ անելով դեկտեմբերի 10-ին դուրս գալ բողոքի ակցիայի:

«Իշխանությունն ինձ ձերբակալեց կեղծ մեղադրանքով»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Նրա խոսքով՝ այդպիսով իշխանությունները ցանկանում են վախեցնել ակտիվիստներին:

«Ոչնչից մի վախեցեք, համարձակ դուրս եկեք կիրակնօրյա խաղաղ ակցիայի՝ «իմպիչմենտի համար»»,- նշել է քաղաքական գործիչը:

Երեկ հայտնի է դարձել, որ Սաակաշվիլիին ձերբակալել են հիվանդանոցում:

5715 | 0
Facebook