Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միխայիլ Սաակաշվիլիին ձերբակալել են հիվանդանոցում

01:35, շաբաթ, 09 դեկտեմբերի, 2017 թ.
Միխայիլ Սաակաշվիլիին ձերբակալել են հիվանդանոցում

«Նոր ուժերի շարժում» կուսակցության մամլո քարտուղար Մարյանա Պոչտարը հաստատել է տեղեկությունը, որ Միխայիլ Սաակաշվիլիին ձերբակալել են, հայտնում է RIA-ն: Այս պահին իրավապահները գրոհում են վրանային ավանը, որը Ուկրաինայի Գերագույն ռադայի մոտ տեղադրել էին ընդդիմության ներկայացուցիչները:
     Ուկրաինայի գլխավոր դատախազը ևս քիչ առաջ հաստատել է ձերբակալման տեղեկությունը «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իր էջում. «Ձերբակալվածը գտնվում է ժամանակավոր պահման մեկուսարանում, առաջիկայում նրա հետ կանցկացվեն քննչական գործողություններ, որից հետո կդիմենք դատարան` խափանման միջոցի հարցը որոշելու համար»:

Կիևն ընդդիմադիր Սաակաշվիլիին մեղադրում է արտաքին ուժերի աջակցությամբ Ուկրաինայում հակաիշխանական գործողություններ ծրագրելու համար: Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը նրան փորձել էին ձերբակալել դեկտեմբերի հինգին, սակայն աջակիցները Սաակաշվիլիին ազատ էին արձակել:
     Այս անգամ ձերբակալումը տեղի է ունեցել հիվանդանոցում, որտեղ Սաակաշվիլին եկել էր բուժման:

8481 | 0
Facebook