Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քրչի բազարը քեզ հետաքրքրում ա, քանզի Սուքիասյանների՞ն է պատկանում». Ալեն Սիմոնյանը՝ Նարեկ Մալյանին

13:30, ուրբաթ, 08 դեկտեմբերի, 2017 թ.
«Քրչի բազարը քեզ հետաքրքրում ա, քանզի Սուքիասյանների՞ն է պատկանում». Ալեն Սիմոնյանը՝ Նարեկ Մալյանին

«Մայրաքաղաքի ուղիղ կենտրոնում հերթական քրչի բազարն են կառուցում։ Ինձ հետաքրքրում է ավագանու «Ելք» դաշինքի անդամների մոտեցումն այս «չուրբանիզացիայի» վերաբերյալ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը:

Արձագանքելով Մալյանի բարձրացրած հարցին՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը նշել է. «Քեզ դա հետաքրքրում ա, քանզի Սուքիասյանների՞ն է պատկանում, թե՞ ուղղակի մտահոգ քաղաքացի եք, ում նախկինում չէր հետաքրքրում ոստիկանությունից բացի ոչինչ։ Ինչ վերաբերում է հերթական քրչի բազառին, իմ տեղեկություններով, հակառակն է տեղի ունենում, մայթը ազատվում է վաճառականների կրպակներից»:

Նկատենք, որ օգտատերերի մի մասի կարծիքով, պետք է ոչ թե նոր տաղավարներ կառուցել, այլ վերականգնել հին կինոթատրոնի ամբողջական տեսքը, մյուս մասի դիտարկմամբ՝ ավելի լավ է նորմալ պայմաններում մարդիկ առևտրով զբաղվեն, քան վրաններում՝ ինչպես նախկինում էր:

9931 | 0
Facebook