ՌԴ ԶԻնված ուժերը կատարել են Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման տապալման առաքելությունը: Այս մասին հայտարարել է Գլխավոր հրամանատարության ղեկավար Սերգեյ Ռուդսկոյը, փոխանցում է РИА Новости-ին:
Ռուդսկոյի խոսքով՝ վերջին մեկ ամսում գրոհայիններից ազատագրել են Աբու Քամալ քաղաքն ու Եփրատի արևմտյան ափին տեղակայված մի շարք հարակից բնակավայրեր:
Նշվում է, որ անցած շաբաթվա ընթացքում կառավարական զորքերը՝ ռուսական ավիացիայի աջակցությամբ, ամբողջությամբ ազատագրել են Աբու Քամալից հյուսիս արևմուտք գտնվող տարածաշրջանը՝ 2500 քառ. կմ տարածք:
Ներկա պահին ոչ մի բնակավայր չի մնացել ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ: