Ինչպես է վերականգնվել Երևանի կենդանաբանական այգում կերակրողի՝ առյուծի կողմից հոշոտված ձեռքը
Պլաստիկ և միկրո վիրաբույժ Թեհմինե Ասատրյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, թե ինչպես երկու տարի առաջ Կենդանաբանական այգում առյուծը հարձակվել է կերակրողի վրա և հոշոտել նրա ձեռքը: Ինչպես են բժիշկները վերականգնել Երևանի կենդանաբանական այգում կերակրողի՝ առյուծի կողմից հոշոտված ձեռքը Ինչպես են բժիշկները վերականգնել Երևանի կենդանաբանական այգում կերակրողի՝ առյուծի կողմից հոշոտված ձեռքը Ինչպես են բժիշկները վերականգնել Երևանի կենդանաբանական այգում կերակրողի՝ առյուծի կողմից հոշոտված ձեռքը Մոտ 6-7 ժամ տևողությամբ վիրահատության արդյունքն, ըստ մասնագետի, բավական հաջող էր: «Հետվիրահատական շրջանն ավելի երկար էր: Բնականաբար, կենդանիների կծած վերքերը հետվիրահատական ավելի յուրահատուկ խնամք են պահանջում: Այդ ամենը հաշվի առնելով՝ ամեն բան արեցինք, և հիմա ունենք լավ արդյունք: Ձեռքը շարժում է, նորից աշխատում է նույն մասնագիտությամբ, թեև ասում է` մեջս վախ կա` չեմ մտնի այլևս»,- պատմեց մեր զրուցակիցն ու հավելեց, որ տուժածը 30-ին մոտ, շատ ձիգ ու համարձակ տղա է: Պլաստիկ և միկրո վիրաբույժ Թեհմինե Ասատրյան Հեղ.՝ Անի Մնացականյան |