Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը Երուսաղեմի հարցով արտակարգ նիստ է հրավիրել

17:05, չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2017 թ.
Էրդողանը Երուսաղեմի հարցով արտակարգ նիստ է հրավիրել

Երուսաղեմը մուսուլմանների արժանապատվության խորհրդանիշն է, այդ քաղաքը իսլամական հանրության համատեղ ջանքերի նպատակն է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը՝ մեկնաբանելով Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակնկալվելիք հայտարարությունը:
     «ԱՄՆ-ի իշխանություններին կոչ ենք անում ճակատագրական սխալ չգործել, որը կխաթարի Մերձավոր Արևելքի՝ առանց այդ էլ փխրուն գործընթացը»,- ասել է Քալընը:
     Նա նաև հայտնել է, որ Էրդողանը՝ որպես Իսլամական համագործակցության կազմակերպության նախագահ, արտակարգ նիստ է հրավիրել, որը կանցկացվի դեկտեմբերի 13-ին Ստամբուլում:

19246 | 10
Facebook