Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Էն ընտանիքները, որտեղ տատիկն ու թոռնիկն են կամ երկու քույր են, ընտանիք չե՞ն». Փաշինյանը՝ փոխնախարարին

15:25, չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2017 թ.
«Էն ընտանիքները, որտեղ տատիկն ու թոռնիկն են կամ երկու քույր են, ընտանիք չե՞ն». Փաշինյանը՝ փոխնախարարին
     Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն ԱԺ-ում ներկայացնում է ընտանեկան բռնության մասին աղմկահարույց նախագիծը, որը փոփոխություններից հետո ստացել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» անվանումը:
     «Ի վերջո կառավարությունն ունի՞ մեր ընտանեկան ավանդույթների ու արժեքների ցանկը: Էնքան աբսուրդ բան ենք լսել, որ... Ստացվում ա՝ էն ընտանիքը, որտեղ տատիկն ու թոռնիկն են կամ երկու քույր են, ընտանիք չեն... Ցանկը տվեք, մենք էլ ծանոթանանք, տեսնենք՝ համաձա՞յն ենք ձեր ասածի հետ, թե՞ չէ»,- նկատեց պատգամավորը:
     «Չեմ համաձայնի Ձեր գնահատականների հետ: Եզրույթն օրինագծում իրակառվել է այն հատվածում, որտեղ խոսքը գնում է ընդհանուր կարգավորման գաղափարախոսության մասին»,- ասաց հիմնական զեկուցողը:
     «Էնքան ենք լսել՝ ընտանեկան արժեքներ, ավանդույթներ, դրա համար ուզում եմ ցանկը տաք, տեսնենք՝ ինչ է գրված: Շատերն այդպիսի արժեքներ ասելով այնպիսի աբսուրդ բաներ են նկատի ունենում, որ ես պատրաստ չեմ դա ընդունել»,- հավելեց Փաշինյանը:
     Հարցի քննարկումը շարունակվում է:
3985 | 0
Facebook