Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը որակազրկվել է և չի մասնակցի 2018-ի օլիմպիական խաղերին

00:00, չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2017 թ.
Ռուսաստանը որակազրկվել է և չի մասնակցի 2018-ի օլիմպիական խաղերին

Ռուսաստանի հավաքականը որակազրկվել է և չի մասնակցի 2018-ին Փհենչհանում կայանալիք օլիմպիական խաղերին։ Այս մասին հայտնի է դարձել ՄՕԿ-ի համագումարի արդյունքում։ Ռուս մարզիկներն, ովքեր կապացուցեն, որ մաքուր են, կարող են մասնակցել օլիմպիական խաղերին՝ չեզոք դրոշի ներքո։

Նշենք, որ որոշումն ընդունվել է Դենիս Օսվալդի և Սամուել Շմիդտի զեկույցների հիման վրա։ Օսվալդի զեկույցում ներկայացված էր Ռուսաստանի սպորտի նախարարության կապը դոպինգային համակարգի հետ։ Շմիդտի զեկույցում ներկայացված էին դոպինգ-փորձանմուշների վերստուգման արդյունքները։ Երկու զեկույցներն էլ ստեղծվել են WADA-ի անկախ հանձնաժողովի հետաքննությունից հետո։ Շմիդտի զեկույցում նշված է, որ Սոչի-2014 օլիմպիական խաղերի ընթացքում Ռուսաստանը քողարկել է համակարգային դոպինգը։

Բացի այդ, ՄՕԿ-ը դադարեցրել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովի անդամակցությունը ՄՕԿ-ում, իսկ Ռուսաստանի սպորտի փոխնախարար (փաստացի՝ նախարար) Վիտակի Մուտկոն ցմահ որակազրկվել է օլիմպիական խաղերից։ Նա իրավունք չունի անգամ ներկա գտնվել օլիմպիական խաղերին՝ որպես հանդիսական։ Բացի այդ, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն տուգանվել է 15 մլն դոլարով՝ հետաքննության ծախսերը փոխհատուցելու համար։

6108 | 4
Facebook