Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ նախագահն ստորագրել է Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկության հրամանագիրը

20:55, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2017 թ.
ՀՀ նախագահն ստորագրել է Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկության հրամանագիրը
     ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայկազ Բաղմանյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
     ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.
     «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` ո ր ո շ ու մ եմ.
     Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»։
8580 | 4
Facebook