Շրջանառվող լուրերի համաձայն` օրերս ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, Արմավիրի մարզի ''սվոյ'' ՀՀԿ-ական գյուղապետերին իր մոտ է կանչել ու հանձնարարականներ տվել: Նա գյուղապետերին ասել է, որ օր առաջ պետք է սկսեն աշխատել ինչպես առաջիկա ՏԻՄ ընտրությունների, այնպես էլ նախագահական ձայների համար՝ նկատելով, որ դա իր պատվի հարցն է: Շմայսը նաև հավելել է, որ իրենց ավելորդ խոսակցություններ ու ''մուննաթներ'' պետք չեն, որովհետև հրաման կա, որ բոլոր աշխատանքները պետք է հանգիստ ձևով կազմակերպվեն: