Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաակաշվիլին իր բնակարանի խուզարկության ժամանակ սպառնացել է նետվել տանիքից

12:00, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2017 թ.
Սաակաշվիլին իր բնակարանի խուզարկության ժամանակ սպառնացել է նետվել տանիքից
     Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի բնակարանում իրավապահները խուզարկություն են անցկացրել: Խուզարկության ժամանակ Սաակաշվիլին բարձրացել է 8-հարկանի տան տանիք և սպառնացել ցած նետվել: Այս մասին հայտնել է ուկրաինական «1+1» հեռուստաալիքի նորությունների ծառայությունը:
     Սաակաշվիլիի կողմնակից Դավիթ Սաքվարելիձեն հայտնել է, որ անհայտ անձինք կոտրել են Կիևում Սաակաշվիլիի բնակարանի դուռն ու խուզարկում են անցկացրել, իսկ այդ ընթացքում Սաակաշվիլին տանիքին բանակցություններ է վարել իրավապահների հետ: Սաակաշվիլին սպառնացել է իրավապահների մոտենալու դեպքում ցած նետվել:
     Նորությունների ծառայության հաղորդմամբ՝ Սաակաշվիլիի տան մոտ փրկարարներ և բժիշկներ են հավաքվել: Նրա կողմնակիցներից մեկին հոսպիտալացրել են ձեռքի և ոտքի կոտրվածքով:
5078 | 0
Facebook